ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               

Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը

Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը
31.03.2020 | 22:52

Իտալիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը, հանրապետության դրոշներն իջեցվել են ամբողջ երկրում: Իտալական համայնքների ազգային ասոցիացիայի նախաձեռնությանն աջակցել են բոլոր քաղաքների ղեկավարները, որոնք նախօրեին կարգադրել են հիշատակի արարողություն անցկացնել: Պետական դրոշներն իջեցվել են նաև Վատիկանում:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ